«Արսենալը» հայտարարել է «Չելսիի» եզրային հարձակվող Նոնի Մադուեկեի տրանսֆերի մասին։
Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Արսենալը» 23-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 50 միլիոն ֆունտ (58 միլիոն եվրո)՝ ներառյալ բոնուսները։ Մադուեկեն կստորագրի հինգամյա պայմանագիր։
Մադուեկեն «Չելսի» էր տեղափոխվել ՊՍՎ-ից 2023 թվականի ձմռանը։ Նա մասնակցել է 92 հանդիպման՝ խփելով 20 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի համաձայն՝ նրա շուկայական արժեքը 40 միլիոն եվրո է։



























































