«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին այս մրցաշրջանի ավարտից հետո: Թուրինցիները ֆուտբոլիստին դարձրել են նրան հիմնական տրանսֆերային թիրախը, հայտնում է corriere dello Sport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնին, բացի Յուվեից, հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» փոխեց իր կարծիքը խաղացող գնելու վերաբերյալ:
«Ռեալը» ևս որոշել է հրաժարվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից, հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 26-ամյա հարձակվողը «սերուցքայինների» առաջնային տրանսֆերային նպատակն էր ամառվա համար, սակայն «Ռեալի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել նրա տրանսֆերից աշխարհում տիրող ֆինանսական ոչ կայուն իրաիճակի համար: