Իտալացի մասնագետ Ստեֆանո Պիոլին ստանձնել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
59-ամյա մասնագետը «մանուշակների» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Նշենք, որ Պիոլիի նախորդ աշխատավայրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբն էր։
Պիոլին նախկինում արդեն աշխատել է «Ֆիորենտինայում»՝ որպես մարզիչ 2017–2019 թվականներին։ Բացի այդ, նա որպես ֆուտբոլիստ ներկայացրել է թիմի գույները 1989-ից 1995 թվականներին։




























































