Le10sport.com-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» դեռ ակնկալում է իր թիմ հրավիրել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Նշվում է, որ թուրինյան ակումբը վերջերս կապ է հաստատել մադրիդյան ակումբի մարզչի հետ՝ խնդրելով նրան հաջորդ մրցաշրջանում գլխավորել թիմը:
Զիդանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Խոսակցություններ կան, որ Զինեդինը այնքան էլ չի կիսում ակումբի տեսակետները թիմի զարգացման վերաբերյալ:
Վերջերս «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցույց է տվել, թե ինչպես է պահում մարզավիճակը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի պայմաններում։