«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցույց է տվել, թե ինչպես է պահում մարզավիճակը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի պայմաններում։
«Մնա՛ տանը, եղի՛ր առողջ, եղի՛ր մարզավիճակում։ Մնա՛ ակտիվ։ Զբաղվի՛ր սպորտով»,- գրել է Զիդանը Instagram-ի իր էջում՝ լուսանկար կցելով։
Զիդանն առաջին անգամ «Ռեալը» գլխավորել է 2016 թվականին։ Նրա գլխավորությամբ «Արքայական ակումբը» դարձել է Իսպանիայի չեմպիոն ու հաղթել է Չեմպիոնների լիգայում 3 անգամ անընդմեջ։ Դրանից հետո ֆրանսիացի մասնագետը սեփական ցանկությամբ հրաժարական է տվել։ 9 ամիս անց մարզիչը վերադարձել է «Ռեալ»։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում 27 տուրից հետո։ Չեմպիոնների լիգայում ակումբը հասել է մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» (1/2)