Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վաղը՝ կիրակի, հյուրընկալվելու է Футбол 1 հեռուստաալիքի «Մեծ ֆուտբոլ» հաղորդմանը, որը կարանտինային պայմաններում կազմակերպվում է օնլայն։
Մխիթարյանից բացի հաղորդմանը հյուրընկալվելու է նաև «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզչի օգնական, ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ռեբրովը։
Հաղորդումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։20-ին։