Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է այն խնդիրների մասին, որոնք ինքն ունենում է ֆուտբոլիստների հետ.
«Որքան բարձր ես բարձրանում աստիճանով, այնքան դժվար է լինում ֆուտբոլիստների հետ հարաբերություններ հաստատելը: «Չելսիի» ֆուտբոլիստների հետ հակասական հարաբերություններ ունեի, բայց, երբ նրանց ասացի, որ հեռանում եմ, նրանցից շատերը սկսեցին լաց լինել:
Շատ եմ խոսում այն մասին, որ ֆուտբոլիստներն այս կամ այն բանը սխալ են անում և քիչ այն մասին, որ նրանք լավ են անում: Կարծում եմ՝ դա շատ է ազդում հարաբերությունների վրա, փոխարենը հետո քեզ սովորում են գնահատել նրա համար, թե դու ով ես:
Ամենաերկարատև հարաբերությունները ես ունեմ նրանց հետ, որոնց ավելի քիչ եմ դաշտ դուրս բերել, այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ֆուտբոլիստները հետևություններ են անում, հենց սկսում են հասկանալ իմ բնավորությունը»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք՝ Սարին 2018/19 մրցաշրջանում է գլխավորել «Չելսին»: Նրա գլխավորությամբ լոնդոնյան թիմը հաղթել է Եվրոպա լիգայում ու հասել է մինչև անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչ: