«Բեշիքթաշի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆիորենտինային», նշել է այն 3 լավագույն խաղացողին, ում հետ խաղացել է.
«Մարդիկ կսպանեն ինձ սրա համար, բայց խնդրեմ՝ եռյակը. Լավագույն խաղացողը, ում հետ ես խաղացել եմ, Մեսսին է: Այլ բան է նրա հետ խաղալը, այլ բան՝ տեսնել նրա մարզումը:
Եթե կա խաղացող, ով կարող է ամեն խաղում հաղթանակ բերել, դա Մեսսին է»,-ասել է Բոատենգը:
Որպես երկրորդ լավագույնի Բոատենգն ընտրել է Իբրահիմովիչին, իսկ երրորդը՝ Պիռլոն է:
Իբրան այլ մակարդակի վրա է: Նա միայնակ կարող է խաղալ, իսկ նրանից հետո Պիռլոն է»,-ասել է Բոատենգն Անրիին՝ ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ:
33-ամյա գանացին իր կարիերայի ընթացքում խաղացել է «Հերտայում», «Դորտմունդում», «Տոտենհեմում», «Բարսելոնայում», «Միլանում», «Պորտսմուտում», «Շալկեում», «Այնթրախտում», «Սասուոլոյում», «Ֆիորենտինայում», «Լաս-Պալմասում» և «Բեշիքթաշում»: