Անգլիական «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինը ցանկանում է տեղափոխվել «Ռոմա»: Այս մասին հայտնում է Leggo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է խաղացողին թիմում պահել:
Հիշեցնենք, որ Մոյզե Քինը անգլիական թիմ է տեղափոխվել իտալական «Վերոնայից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Էվերթոնը» բանակցություններ է վարում «Նապոլիի» կիսապաշտպանի Ալանիի գործակալի հետ: