«Յունիոն Սեն Ժիլը» հաղթեց Բելգիայի առաջնությունը։ Վերջին տուրում բրյուսելյան ակումբը 3-1 հաշվով հաղթեց «Գենտին»։
«Յունիոնը» երեք միավորով առաջ անցավ առաջնության նախորդ չեմպիոն «Բրյուգեին»։
Սա ակումբի պատմության մեջ 12-րդ չեմպիոնական տիտղոսն է և առաջինը՝ 1935 թվականից ի վեր։
Տիտղոսների քանակով «Յունիոնը» զիջում է միայն «Անդերլեխտին» (34 տիտղոս) և «Բրյուգեին» (19)։



























































