Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրան մեկնաբանել է թիմի հարձակվող Հարի Քեյնը հավանական հեռանալը ակումբից։
«Դժվար է խոսել ապագայի մասին։ Դա նրա որոշումն է լինելու։ Ես վստահ եմ, որ ամեն տարի «Տոտենհեմը» առաջարկ է ստանում Քեյնի համար։ Որոշողը ես չեմ, բայց իհարկե ես կուզեի խաղալ նրա հետ նաև հաջորդ մրցաշրջանում։ Ես ուզում եմ, որ Քեյնը մնա, քանի որ նա շատ կարևոր է մեզ համար։ Դժվար կլինի նրա պես ֆուտբոլիստի գտնել։
Բոլորը գիտեն, որ նա մեծ խաղացող է։ Նա ռմբարկու է ու գոլ է խփում գրեթե ամեն խաղում։ Ես վստահ եմ, որ Մոուրինյոն ցանկանում է պահել նրան»,-Մոուրայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Քեյնը ընթացիկ մրցաշրջանում 17 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում է կատարել մասնակցած 25 խաղերում։
Քեյնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենթուսը»։