«Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան զավեշտալի թվիթ է հրապարակել՝ սոց.ցանցերի աշխատանքի մասսայական խափանման վերաբերյալ: Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ամբողջ աշխարհում դադարել են աշխատել Instagram-ը, Facebook-ը և WhatsApp-ը.
«Instagram-ի և WhatsApp-ի խափանման պատճառով մի փոքր շփվեցի կնոջս հետ: Պարզվում է՝ նա շատ լավ մարդ է»,- գրել է Մոուրան:
Com a queda do WhatsApp e Instagram consegui conversar um pouco com a minha esposa. Muito gente boa ela
— Lucas Moura (@LucasMoura7) October 4, 2021
ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Լուկասը 6 հանդիպման է մասնակցել, որոնցում, սակայն, չի կարողացել աչքի ընկել արդյունավետ գործողություններով: «Տոտենեմը», վաստակելով 12 միավոր, մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: