«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը օգնել է հայրենի Բահիա Բլանկա քաղաքի հիվանդանոցներին: Նա օգնել է կազմակերպել բժշկական սարքավորումներով և անձնական պաշտպանիչ միջոցներով համալրել տեղի կլինիկաներին: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։
Մարտինեսը և նրա ընտանիքը հիվանդանոցներին տրամադրել են 4,350 լիտր ախտահանող միջոց, 1000 զույգ ռետինե ձեռնոց, 6.500 պաշտպանիչ հանդերձանք, 3.800 դիմակ և 7000 վիզերներ:
Ավելի վաղ «Բետիսի» կանանց թիմի ֆուտբոլիստ Անա Ռոմերոն կորոնավիրուսի համավարակի պայմաններում սկսել է աշխատել շտապ օգնության ծառայությունում ու Instagram-ի իր էջում շնորհակալություն հայտնել ակումբին՝ ընձեռնած հնարավորության համար: