Արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը նոր պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նոր համաձայնագիրը սահմանված կլինի մինչև 2026 թ-ի հունիսի 30-ը:
Նոր պայմանագրում Լաուտարոյի հրաժարագինը կկազմի 110 մլն եվրո, իսկ տրանսֆերի վաճառքի կոնկրետ գին սահմանված չի լինի: Սպասվում է՝ որոշման մասին կհայտարարվի առաջիկա օրերին:
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում արգենտինացին դարձել է 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: