«Ռեյմսը» դարձավ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Կիսաեզրափակչում «Ռեյմսն» արտագնա հանդիպմանը 2-1 հաշվով հաղթեցին «Կաննին»։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Իբրահիմը և Տեուման: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Նդոյեն։
Գավաթի եզրափակիչում «Ռեյմսը» կհանդիպի ՊՍԺ-ի հետ, որը ապրիլի 1-ին 4-2 հաշվով հաղթել է «Դունկերկեին»։
Եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին։



























































