«Լոկոմոտիվի» հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը կիսվել է Ռաուլի մասին հիշողություններով, որի հետ հանդես է եկել «Շալկեում»։
«Ռաուլը անհավանական էր։ Նա մարզումների ժամանակ ծաղրում էր դարպասապահներին։ Նա գոլեր էր խփում աջ ոտքով, ձախ ոտքով ու նույնիսկ գլխով»,- ասել է Ֆարֆանը Պաոլո Գեռերոյի ինստագրամյան էջի ուղիղ եթերում։
Ֆարֆանը «Շալկեում» խաղացել է 2008-2015 թվականներին, իսկ Ռաուլը՝ 2010-2012: