Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան ու ՈՒԵՖԱ-ն եկել են ընդհանուր հայտարարի եվրոգավաթային մրցաշրջանն ավարտելու հարցի շուրջ:
Աղբյուրի հաղորդմամբ, բոլոր ազգային առաջնությունները կկայանան առանց հանդիսականների: Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները ևս կկայանան առանց հանդիսականների, իսկ քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները կկայանան մեկ խաղի ֆորմատով՝ օգոստոս ամսին:
Հիշեցնենք, որ եվրոպական բոլոր մրցաշարերը, բացի Բելառուսի առաջնությունից, դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: