Ֆրանսիացի մի քանի սպորտսմեն բարեգործական աճուրդում հավաքել են 107 հազար եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարին համար:
Մարզիկներն իրենց անձնական թանկարժեք իրերից մի քանիսը հանել են աճուրդի:
Աճուրդին մասնակցել են Մարտեն Ֆուրկադը, Կարիմ Բենզեման, Բենժամեն Մենդին, Վիսամ Բեն-Յեդերն, Կրիստինա Մլադենովիչն ու Բենժամեն Պավարը:
Ալեքսիս Պինտուրոյի սաղավարտը վաճառվել է 19600 եվրոյով, Ֆուրկադի դեղին շապիկը՝ 12200 եվրոյով, այն շապիկը, որով Ցոնգան 2004 թ-ին հաղթել է Ֆեդերերին՝ Տորոնտոյում, վաճառվել է 5300 եվրոյով:
Գումարի ամբողջ հասույթը կազմել է 107730 եվրո: