«Լուժնիկի» մարզական համալիրի հաղորդակցության հարցերով տնօրեն Արտուր Սելիշևը մեկնաբանել է ԵՎՐՈ-2020-ը Մոսկվայի գլխավոր ստադիոնում անցկացնելու հնարավորությունը։
«Տեխնիկապես «Լուժնիկին» անգամ վաղը կարող է ընդունել ցանկացած մակարդակի հանդիպում, այդ թվում նաև ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Հնարավոր է՝ միայն անհրաժեշտ լինեն որոշ կոսմետիկ աշխատանքներ։
Ամեն դեպքում Եվրոյի հանդիպումների անցկացումը պետք է համաձայնեցվի ստադիոնի ղռկավարության հետ, քանի որ նման լայնամասշտաբ մրցաշարի անցկացումը մեծ ծանրաբեռնվածություն է։ Այս պարագայում կարևորվելում է նաև քաղաքային իշխանության մոտեցումը։
Ներկա պահին առայժմ նման խոսակցություններ չկան»,-Սելիշևի խոսքն է մեջբերում Р-Спорт-ը։
Նախորդ շաբաթ տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Հռոմը և Բիլբաոն հնարավոր է չընդունեն Եվրոյի հանդիպումները կորոնավիրուսի պատճառով առաջացած հետևանքների պատճառով։
























































