Ըստ A Bola-ի, «Սևիլյան» քննարկում է «Պորտուի» կիսապաշտպան Խեսուս Կորոնայի ձեռքբերումը:
Իսպանական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը տպավորված են 27-ամյա կիսապաշտպանի խաղով և պատրաստ են նրա համար վճարել մոտ 30 միլիոն եվրո:
Նշենք, որ մեքսիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտերը», «Ռոման» և «Էվերտոնը»: