Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի վերադարձի մասին։
«Օրվա լավագույն նորությունը Ալաբայի վերադարձն է խաղադաշտ: Նա հիանալի անցկացրեց հանդիպումը:
Մյուս վնասվածք ստացած ֆուտբոլիստներն աստիճանաբար ապաքինվում են: Մենք սկսում ենք մոտենալ մրցաշրջանի վճռորոշ փուլին։ Թիմը գտնվում է գերազանց մարզավիճակում»,- իտալացի մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «արքայական» ակումբը հաղթեց «Ժիրոնային».
























































