Իտալիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Մոյզե Քինը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:
Caught Offside-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալի» առաջնային տրանսֆերային նպատակներից մեկն է:
Աղբյուրը նշում է, որ 24-ամյա հարձակվողի պայմանագիրը «մանուշակների» հետ ներառում է 52 միլիոն եվրոյով տրանսֆերի գնման կետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քինի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմը»:
Այս մրցաշրջանում հարձակվողը «Ֆիորենտինայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։




























































