Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Միլան»-«Ֆեյենորդ» պատասխան հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Առաջին րոպեին նիդեռլանդականի թիմի նախկին հարձակվող Սանտյագո Խիմենեսի գոլին հյուրերը պատասխանեցին Կարանսայի գոլով։ Նշենք, որ 51-րդ րոպեից տանտերերը մնացել էին 10 հոգով՝ Էրնանդեսի հեռացումից հետո։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Ֆեյենորդի»՝ 1-0 հաշվով հաղթանակով։
1/8 եզրափակիչում ռոտերդամցիները կհանդիպեն կամ «Արսենալի», կամ միլանյան մյուս թիմի՝ «Ինտերի» հետ։
2024/25 ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով) Նյոնում, Շվեյցարիայում։
Հանդիպումների օրերը՝
1/8 եզրափակիչ՝ մարտի 4/5 և 11/12
Քառորդ եզրափակիչ՝ ապրիլի 8/9 և 15/16
Կիսաեզրափակիչ՝ ապրիլի 29/30 և մայիսի 6/7
Եզրափակիչ՝ մայիսի 31 (Մյունխեն)

























































