Բազելում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում հույն Ստեֆանոս Ցիցիպասը կամային հաղթանակ տարավ Լիտվիայի ներկայացուցիչ Ռիկարդաս Բերանկիսի նկատմամբ: Առաջին սեթը 6-7 հաշվով տանուլ տալուց հետո, Ցիցիպասը հաջորդ 2 սեթում խնդիրներ չունեցավ և հաղթեց 6-2,6-4 հաշվով:
Ամբողջ խաղի ընթացքում հույնը միայն մեկ անգամ է զիջել սեփական մատուցումը: 2 ժամ 4 րոպե տևած պայքարի ընթացքում Ցիցիպասը 6 էյս է կատարել և թույլ չի տվել ոչ մի կրկնակի սխալ: