«Միլանը» և «Ինտերը» առաջին վիրտուալ դերբին կանցկացնեն այս գալիք շաբաթ՝ ապրիլի 11-ին: Դրա համար միլանյան երկու ակումբները կհամագործակցեն DAZN մարզական սթրիմինգային ծառայության հետ:
Ա Սերիան, ինչպես մնացած եվրոպական էլիտար լիգաները, դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այնուամենայնիվ, վիրտուալ դերբիով անցկացվող նախաձեռնությունը հնարավորություն կտա երկրպագուներին դիտել ակումբների մրցակցությունը Pro Evolution Soccer 2020-ում:
«Միլանի» համար վիրտուալ խաղում կխաղա հարձակվող Ռաֆայել Լեաոն, «Ինտերը» կներկայացնի հարձակվող Սեբաստիանո Էսպոսիտոն:
Վիրտուալ դերբին մի շարք նախաձեռնությունների մասն է, որը հովանավորում է «Միլանը», որի նպատակն է համախմբել երկրպագուներին COVID-19 համաճարակի ընթացքում: Բարեգործության համար ակումբն արդեն հավաքել է ավելի քան 600 հազար եվրո:
Խաղը կարող եք դիտել Միլանի պաշտոնական հավելվածում, ակումբի Facebook-ի և YouTube-ի էջերում:
