Այսօր՝ հունվարի 22-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպումները։ Խաղային օրվա ընթացքում կանցկացվի ինը հանդիպում։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղացանկը հունվարի 22-ին.
21:45՝ «Շախտյոր» — «Բրեստ»,
21:45՝ «Լայպցիգ» — «Սպորտինգ»,
00:00՝ «Սելթիկ»- «Յանգ Բոյզ»,
00:00՝ «Միլան» — «Ժիրոնա»,
00:00՝ «Արսենալ» — «Դինամո Զագրեբ»,
00:00՝ «Ռեալ Մադրիդ» — «Ռեդ Բուլ Զալցբուրգ»,
00:00՝ «Ֆեյենորդ» — «Բավարիա»,
00:00՝ «Սպարտա Պրահա» — «Ինտեր Միլան»,
00:00՝ ՊՍԺ — «Մանչեսթեր Սիթի»
Ընդհանուր փուլի ութ տուրերի արդյունքներով կկազմվի 36 ակումբներից բաղկացած աղյուսակ։ Այս կերպ կորոշվեն լավագույն ութ թիմերը, որոնք անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, մինչդեռ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները կանցկացնեն փլեյ-օֆֆի հանդիպումներ՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար: