Դորտմունդի «Բորուսիայի» 29-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոսել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի՝ հնարավոր տեղափոխության մասին։
«Կարծում եմ՝ Սանչոն պետք է ևս 1-2 տարի մնա «Բորուսիայում»։ Իմ կարծիքով՝ հիմա չկա թիմ, որը նրան ավելի հարմար կլիներ։ Դրանից հետո նա կարող է իսկապես մեծ քայլ անել։ Որքան փորձառու է խաղացողը, այնքան կարող է զարգանալ թիմի հետ»,- Ռոյսի խոսքերն է փոխանցում Bild-ը։
Բունդեսլիգայի ընթացիք մրցաշրջանում Սանչոն մասնակցել է 20 խաղի, խփել 13 գոլ ու դարձել 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ 20-ամյա խաղացողի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է։