Մարոկկոյի իշխանությունները ծրագրում են ոչնչացնել ավելի քան երեք միլիոն թափառող շուն՝ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվելու նպատակով, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով կենդանիների պաշտպանության միջազգային կոալիցիայի ՖԻՖԱ-ին ուղղված հայցը:
Դեկտեմբերին ՖԻՖԱ-ն Մարոկկոյին, Պորտուգալիային և Իսպանիային հաստատեց որպես առաջնության կազմակերպիչ երկրներ: Ըստ պնդումների՝ շներին ոչնչացնում են, որպեսզի Մարոկկոյի փողոցները ավելի գրավիչ տեսք ունենան այցելուների համար:

Աղբյուրների համաձայն, արդեն հազարավոր շներ են սպանվել, իսկ այս թիվը կարող է աճել մինչև երեք միլիոն: Կոալիցիան հայտնել է, որ պետական ծառայությունները կենդանիներին ոչնչացնում են թունավոր նյութերով կամ կրակոցներով:
ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Ջեյն Գուդոլը կոչ է արել ՖԻՖԱ-ին միջամտել՝ նշելով, որ կան մարդասիրական մեթոդներ՝ կենդանիների թվաքանակը վերահսկելու համար:
























































