Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց Լևերկուզենի «Բայերին»։ Խաղն ավարտվեց Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3:2:
Սա իսպանացի մասնագետի 10-րդ անընդմեջ հաղթանակն էր։
Հանդիպման հաշիվը բացվեց հենց առաջին րոպեին․ դորտմունդյան թիմի սխալից օգտվեցին հյուրերը և շատ արագ գնդակն ուղարկեցին Գրեգոր Կոբելի պաշտպանած դարպասը․ գեղեցիկ գոլով աչքի ընկավ Նեյտան Տելան։ 7 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Պատրիկ Շիկը։ 12-րդ րոպեին «մեղուները» կրճատեցին հաշվի տարբերությունը Ջեյմի Բայնո-Գիտենսի գոլի շնորհիվ։ 19-րդ րոպեին Շիկը դուբլ ձևակերպեց՝ 1:3: Երկրորդ խաղակեսի վերջնամասում տանտերերի հարձակվող Սերու Գիրասին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը՝ 2:3:
Հանդիպման տեսությունը
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝