«Վեսթ Հեմը» հայտարարել է գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հեռանալու մասին։ Իսպանացու հետ միասին նրա մարզչական շտաբը ևս լքել է ակումբը։
«Խորհուրդը ցանկանում է շնորհակալություն հայտնել մասնագետին և նրա թիմին ակումբում աշխատելու ընթացքում կատարած քրտնաջան աշխատանքի համար և մաղթել նրանց հաջողություններ ապագայում», — ասվում է հայտարարության մեջ:
Լոպետեգին «Վեսթ Հեմը» գլխավորել էր 2024 թվականի հուլիսից։
Նրա գլխավորությամբ լոնդոնցիներն անցկացրել են 22 հանդիպում՝ 7 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 10 պարտություն։ Այս պահին «Վեսթ Հեմը» 23 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։