«Մոնակոն» երկարաձգել է գլխավոր մարզիչ Ադի Հյութերի պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
54-ամյա ավստրիացի մասնագետը գլխավորել է թիմը 2023 թվականի հուլիսին։
Նախորդ մրցաշրջանում Հյութերի գլխավորած «Մոնակոն» զբաղեցրեց երկրորդ տեղը Ֆրանսիայի առաջնությունում և ստացավ ուղիղ ուղեգիր Չեմպիոնների լիգա։
Ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոն» 16 խաղից հետո վաստակել է 30 միավոր և Ֆրանսիայի Լիգա 1-ում զբաղեցնում է երրորդ տեղը։




























































