«Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը պատմել է, որ դժգոհ է գերմանական ակումբի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի խաղից: Այս մասին հայտնում է Bild-ը։
«Ինձ համար Կոուտինյոն օտար մարմին է թիմում։ Չեմ հիշում որևէ լավ պահ, որը նա ստեղծել է հարձակման գծում:
Եթե դուք ունեք նման խաղացող, ապա, իհարկե, կլինեն խնդիրներ: Պաշտպանությունում նա միայն կիսով չափ է լավը», — ասել է Համանը։
Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բավարիայի» խաղացող է դարձել այս ամռանը, երբ ակումբը նրան վարձակալությամբ ձեռք էր բերել «Բարսելոնայից»: