Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ջերմ է արտահայտվել «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի մասին:
«Ժամանակին Ջերարդը լավագույն կիսապաշտպանն էր աշխարհում: Շատ քիչ խաղացողներ կան, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է հանդես գան կիսապաշտպանության կենտրոնում: Ջերարդը մեկն էր նրանցից, ով գիտեր բացարձակապես ամեն ինչ», — մեջբերում է Զիդանին Goal-ը:
Իր կարիերայի ընթացքում Ջերարդը մասնակցել է 749 հանդիպման, խփել 191 գոլ և կատարել 129 գոլային փոխանցում: Անգլիացին գրեթե իր ամբողջ կարիերան անցկացրել է «Լիվերպուլում», և միայն կարիերայի ավարտից առաջ երկու տարի խաղացել է «Լոս Անջելես Գելաքսիում»: