Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (World Aquatics) արգելել է Ռուսաստանի ջրային սպորտի ֆեդերացիային իր ինտերնետային ռեսուրսներում հրապարակել ռուս լողորդների արդյունքները Բուդապեշտում (Հունգարիա) ընթացող լողի աշխարհի առաջնությունում։
«Չի կարելի իրականացնել հրապարակումներ կամ հաղորդակցության այլ ձևեր լրատվամիջոցների հետ, որոնք չեզոք մարզիկի մասնակցությունը կապում են երկրի հետ, քանի որ այն գտնվում է կոնֆլիկտային վիճակում: Դա վերաբերում է անգամ արդյունքների հրապարակմանը, քանի որ մարզիկներին ոչ մի կերպ չպետք է ասոցացնել ազգային ֆեդերացիայի հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
2024 թվականի աշխարհի առաջնությունում ռուս լողորդները երկու ոսկե մեդալ են նվաճել։ Միրոն Լիֆինցևը հաղթել է 100 մ թիկնալողում, իսկ Ռուսաստանի հավաքականը հաղթել է 4×50 մ խառը փոխանցումավազքում: