«Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Եթե չհաշվենք նրա արագությունը, Էրլինգ Հոլանդը կդառնա սովորական խաղացող: Տեխնիկապես նա բավականաչափ լավը չէ, և դա անցնում է, երբ «Մանչեսթեր Սիթին» լավ մարզավիճակում է, բայց ոչ, երբ նրանք դժվարության մեջ են: Կարծում եմ, որ նրա մոտ պակասում է մի բան, որն ունեն բարձրակարգ հարձակվողները: Ինձ կարող են քննադատել այս կարծիքի համար, բայց ես նրան չեմ տեսնում լավագույն հարձակվողների կողքին, որոնց հետ խաղացել եմ: «Մանչեսթեր Սիթիին» հիմա պետք է Հոլանդը, բայց որտե՞ղ է նա: Այդ իսկ պատճառով նա համաշխարհային մակարդակի հարձակվողների այդ ընտրյալ խմբում չէ»,- վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում խփել է 17 գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում։