«Բարնլիի» ներկայացուցիչ Մայկ Գարլիկը պատմել է, թե ֆինանսական ինչ կորուստներ է սպասվում թիմին, եթե ԱՊԼ-ն չվերսկսվի։
««Բարնլին» կկորցնի 45 միլիոն ֆունտ հեռուստատեսային իրավունքների վաճառքից, եթե որոշում կայացվի ընթացիկ մրցաշրջանը այլևս չվերսկսելու։
Եվս 5 միլիոն կկորցնենք, քանի որ առաջիկա չորս տնային խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների կամ ընդհանրապես չեն անցկացվի»,-ակումբի ներկայացուցչի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՊԼ-ի ակումբները կարող են ավելի քան 1 միլիարդ ֆունտ կորցնել, եթե մրցաշրջանը չվերսկսվի։