«Ալ-Իտիհադի» սերբ հարձակվող Ալեքսանդր Պրիյովիչը, երեկ, կորոնավիրուսի պատճառով սահմանված պարետային ժամը խախտելու համար, ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հարձակվողը 4 ընկերների հետ Բելգրադի ռեստորաններից մեկում խմելիս է եղել, երբ մոտեցել են ոստիկաններն ու ձերբակալել բոլորին:
Սերբիայում սահմանված են պարետային ժամեր, որոնց ընթացքում տանից հնարավոր է դուրս գալ միայն հատուկ թույլտվությամբ:
Սերբիայում այս պահին կա կորանավիրուսով վարակված 1476 մարդ, գրանցվել է մահացության 39 դեպք:
Տեղեկացնենք, որ Պրիյովիչը 2017 թ-ից հանդես է գալիս Սերբիայի ազգային հավաքականի կազմում և անցկացրած 12 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: