«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո խոսել է իր գոլի մասին․
«Ես գոլ խփելու հնարավորություն ունեի և օգտագործեցի այն, ես շատ ուրախ եմ դրա համար: Գոլ բաց թողնելուց հետո առաջ էինք շարժվում ու հասկացանք, որ կարող ենք հավասարեցնել հաշիվը։ Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի։ Իհարկե, բոլորը հասկանում էին, որ խաղը բարդ է լինելու, և պատրաստ էինք դրան։ Ես շատ ուրախ եմ իմ թիմի համար, սա փառահեղ հանդիպում էր»,- Կայսեդոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: