Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն, Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը արձագանքել է Ուիմբլդոն-2020-ի չեղարկման լուրին։
Instagram-ի իր էջում Ֆեդերերը կիսվել է Ուիմբլդոնի չեղարկման մասին տեղեկությամբ՝ կատարելով հետևյալ գրառումը․
«Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու մյուս տարի։ Սա (Ուիմբլդոնի չեղարկումը/խմբ․) ստիպում է մեզ ավելի շատ գնահատել ու սիրել մեր սպորտը այս դժվար պահերին»։
Twitter-ում էլ Ռոջերը սարսափելի նորություն էր որակել Ուիմբլդոնի չեղարկման լուրը։
Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը ապաքինվում է ծնկի վնասվածքից և իր վերադարձը ցանկանում էր նշանավորել Ուիմբլդոնում։