«Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը կարող է լքել ակումբը հաջորդ ամառ, գրում է Sky.de-ն:
31-ամյա իսպանացին դարձել է «Խետաֆեի» թիրախը: Բացի այդ, Բիլբաոյի «Աթլետիկը» ևս հավակնում է ֆուտբոլիստին: Կիսապաշտպանի և «Բավարիայի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը, սակայն Մարտինեսին չի առաջարկվել նոր պայմանագիր:
Իր հերթին «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան մերժել է ակումբի առաջարկը ՝ պայմանագիրը երկաարձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sport1.de-ը: