«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան մերժել է ակումբի առաջարկը ՝ պայմանագիրը երկաարձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sport1.de-ը:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ 27-ամյա ֆուտբոլիստին չի բավարարել ակումբի կողմից առաջարկվող նոր պայմանագրի կետերը:
Ալաբան մտադիր է լքել ակումբը ամռանը, եթե մինչև այդ համաձայնության չգա պայմանագրի շուրջ:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ տարվա հուլիսին: Ընթացիկ մրցաշրջանում ավստրիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում: