«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը խոսել է որևէ գրանդ ակումբում աշխատելու հնարավորության մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանկը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Ես արդեն աշխարհի լավագույն ակումբներից մեկն եմ մարզում։ Համապատասխանության, մշակույթի առումով: Ինչո՞ւ պետք է հեռանամ այստեղից։
Ամեն ինչ կարող է պատահել, երբեմն կարող եք նոր ոգեշնչում ցանկանալ: Բայց նոր ոգեշնչում կարելի է գտնել ներկայիս ակումբում։ Եթե ինձ դիմեր գարնդ ակումբ, և ես գնայի այնտեղ, հավանաբար կյանքս ավելի լավը չէր դառնա: Թեև սա կարող է մեծ մարտահրավեր լինել: Ես հիմա դրա մասին չեմ մտածում», — ասել է Ֆրանկը փոդքաստի ժամանակ:
























































