Բոսնիացի հարձակվող Միրալեմ Պյանիչը կարիերան կշարունակի Մոսկվայի ԲԿՄԱ-ում, որի հետ մինչ 2025 թվականի հունիսը նախատեսված պայմանագիր է կնքել: Համաձայնագիրը նաև 1 տարով երկարաձգելու հնարավորություն կա:
Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Պյանիչը հայտնի է «Ռոմայի», «Յուվենտուսի», «Բարսելոնայի» և մի շարք այլ եվրոպական ակումբների կազմում իր ելույթներով։ Վերջերս նա պաշտպանում էր ԱՄԷ-ի «Շարժայի» գույները ԱՄԷ-ից։
2008 թվականից Պյանիչը հանդես է գալիս Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում։ Այս ընթացքում նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 115 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
























































