Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Մարսելը» հյուրընկալվելիս հաղթեց «Լիոնին»՝ 3-2 հաշվով։
Հյուրերի կազմում գոլերը խփեցին Պոլ Լիրոլան, Ուլիս Գարսիան և Ջոն Ռոուն․ վերջինս հաղթական գոլը խփեց 96-րդ րոպեին։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Չալետա-Ցարը և Ռայան Շերկին: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:
Հյուրերը 10 հոգով էին խաղում 5-րդ րոպեից, երբ թիմի պաշտպան Լեոնարդո Բալերդին հեռացվեց խաղադաշտից։
«Մարսելը» վաստակեց 13 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատարներին՝ ՊՍԺ-ին և «Մոնակոյին»: «Լիոնը» 4 միավորով 14-րդ տեղում է։
























































