Իսպանական «Սելտայի» ֆուտբոլիստները պահանջել են, որպեսզի ակումբը պատժի թիմի հարձակվող Պիոնե Սիստոյին, որը խախտել է կարանտինը, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը Իսպանիայից Դանիա է գնացել՝ ճանապարհին անցկացնելով 27 ժամ։ Սիստոն մոտ 3000 կիլոմետր ճանապարհ է անցել, քանի որ Իսպանիայի և Դանիայի միջև ավիափոխադրումները ներկա պահին դադարեցված են կորոնավիրուսի պատճառով։
Սիստոն կարող է պատժվել կարանտինի կանոնները կոպտորեն խախտելու համար։
Իսպանիայի առաջնությունը դադարեցված է երկրում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։