«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդի՝ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ խաղում խփած գոլի մասին (0:3): Այս գնդակն անգլիացի ֆուտբոլիստի համար առաջինն էր Անգլիայի առաջնությունում վերջին 189 օրվա ընթացքում։
«Սա շատ կարևոր է։ Յուրաքանչյուր հարձակվող ցանկանում է լինել լավագույն ռմբարկուների թվում: Առաջին գոլից հետո կլինեն նաև մյուս գոլերը: Մի հարձակվող մի անգամ կետչուպի տարրայի մասին ասել է՝ հենց որ առաջին կաթիլը թափվի, ամբողջ տարրան կդատարկվի»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը՝ վկայակոչելով TNT Sports-ի հեռարձակումը:
Նախկինում կետչուպի տարրայի մասին այս մեջբերումն արել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ։
























































