Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կկայանա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Կրասնոդարն» ու «Ռոստովը»։ Խաղը կկայանա Կրասնոդարում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Տանտերերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝
Ագկացև, Պետրով, Տորմենա, Դիեգո Կոստա, Գոնսալես, Չեռնիկով, Սպերցյան, Կրիվցով, Բատչի, Սմոլով, Վիկտոր Սա։
«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը: Յոթ խաղում թիմը վաստակել է 15 միավոր։ «Ռոստովը» յոթերորդ տեղում է՝ նույնքան խաղում վաստակելով 11 միավոր։
























































