Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարծում է, որ «Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն չի օգտագործում իր ամբողջ խաղային ներուժը։
«Իմ կարծիքով, նա ցուցադրում է իր անհավանական որակների միայն 20%-ը։ Հուսով եմ, որ նա կարթնանա:
Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Սանեն իսկապես բավականաչափ ջանք գործադրեր։ Նա այժմ 28 տարեկան է։ Կարծում եմ՝ նա վաղուց պետք է հասներ Կիլիան Մբապեի մակարդակին»,- վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում Bundesliga News-ը։
Նախորդ մրցաշրջանում Սանեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո:
























































