Իսպանական sport.es կայքի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հաջորդ ամառ իրենց տրանսֆերային նպատակների թվում դիտարկում են ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին գնելու տարբերակը։
«Արքայական» ակումբի ղեկավարները տպավորված էին Ռուիսի փայլուն խաղով Իսպանիայի հավաքականի կազմում ԵՎՐՈ-2024-ում: Բացի այդ, իսպանացին արդեն խաղացել է մադրիդցիների ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ «Նապոլիում»:
Նշվում է, որ 28-ամյա Ռուիսի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, սակայն փարիզյան ակումբը դեմ չէ իսպանացուն բաց թողնելուն։