Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսն արձագանքել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չընդգրկվելուն։
«Ես վրդովվեցի, երբ տեսա, որ ինձ չեն ընդգրկել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում։ Կարծում եմ՝ արժանի եմ դրան։ Չեմ ուզում նսեմացնել այնտեղ գտնվող խաղացողներին, բայց կարծում եմ, որ պետք է լինեի այնտեղ: Դա անսպասելի էր… բայց ես շատ բան չեմ կարող անել, ես որոշումներ չեմ կայացնում»,- Ռոդրիգոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում։
























































